Թուրքական ATAC CONSTRUCTION AND INDUSTRY մասնավոր ընկերությունը երկու հիդրոէլեկտրակայաններ կկառուցի Վրաստանի Սամեգրելո երկրամասում: Վրաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ու նշված ընկերությունը ՀԷԿ-երի շինարարության մասին հայտարարել են հոկտեմբերի 26-ին:
Շինարարությունը կմեկնարկի 2013թ. մայիսին եւ կավարտվի 2016թ. հունվարին: Թուրքական ընկերության ներդրումը կկազմի 60 միլիոն դոլար: Յուրաքանչյուրը 20 մգվտ հզորությամբ կայանների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին Վրաստանը նախատեսում է մեծացնել արտահանումը, հաղորդում է «Грузия Online»-ը:


























