ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր, հոկտեմբերի 27-ին Երեւանի ժամանակով 19:00-ին նիստ կգումարի Լիբիայի հարցով: Քվեարկության կդրվի Լիբիայի թռիչքների համար փակ օդային տարածքը բացելու մասին բանաձեւ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Թռիչքների համար փակ տարածքի մասին որոշում ընդունել էր Անվտանգության խորհուրդը: Այդ պատճառով նույն մարմինն էլ պետք է որոշում ընդունի դրա վերացման մասին: Լիբիայում տեղի են ունեցել բեկումնային փոփոխություններ եւ ժամանակն է բացել երկրի օդային տարածքը», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:




























