Թուրքիան հույս ունի, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի տարաձայնությունները կարգավորված կլինեն մինչեւ 2012թ. մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Այդին Սեզգինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Թուրքիայում տեղակայվելիք ռադարի վերաբերյալ դեսպանը նշել է, որ «հակահրթիռային համակարգը եւ ռադարը հարձակողական սպառազինություն չեն»:

ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Էլեն Թոշերը այս թեմայով հայտարարել էր, որ մայիսյան գագաթաժողովից մեծ սպասելիքներ չկան: «Այս ծանր տնտեսական ժամանակահատվածում կընդգծվի ՆԱՏՕ-ի դերը: Մենք համեստ սպասելիքներ ունենք, թեեւ նախագահները ցանկանում են նախորդ որոշումների իրագործում»,- ասել էր Թոշերը` ավելացնելով, որ մինչեւ մայիսյան գագաթաժողը հնարավոր է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ԵվրոՀՀՊ-ի հարցում համաձայնության չգան: