Երեւանում, հոկտեմբերի 27-ին, ժամը 12.10-ին, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 22.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 26-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն Տիգրան Մեծ պողոտայում, այսր` հոկտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Եւս մեկ վրաերթ է տեղի ունեցել այսօր գիշերը, ժամը 03.50-ին: Անհայտ ավտոմեքենայի վարորդը Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերի առնչությամբ, կատարվում է քննություն: