Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցներն այսօր` հոկտեմբերի 28-ի գիշերը ժամը 04:00-ին, Աթենք-Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ են տեղափոխել 35-ամյա Սուրեն Մնացականյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2003 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի` ավազակություն, 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Սուրեն ՄՆացականյանը կալանավորված է:




























