Գյումրիում, հոկտեմբերի 27-ի կեսօրին, «ՈւԱԶ-2206» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 29 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդ իր ավտոմեքենայով վիրավոր աղջկան տեղափոխել է հիվանդանոց, ապա ներկայացել է ոստիկանության Գյումրիի բաժին:
Կատարվում է քննություն:




























