Հանրապետության տարածքում, այսօր` հոկտեմբերի 28-ի, ժամը 11.00-ի դրությամբ, եղանակի վատթարացման հետեւանքով փակ ճանապարհներ չկան:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցած գիշերվա ընթացքում ձյան կամ անձրեւի տեսքով առատ տեղումները շարունակվել են Մեղրիի / ձյան շերտի հաստությունը` 40-45 սմ/, Գորիսի / ձյան շերտի հաստությունը` 10-15 սմ/, Սիսիանի, Վայքի, Ապարանի, Արարատի, Սեւանի տարածաշրջաններում: Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:

Նշված բոլոր տարածաշրջանների ճանապարհներին իրականացվում են տեղումներից մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով: