Եգիպտոսի անվտանգության ուժերը բացահայտել են իսրայելական դավադրություն, որով պետք է ոչնչացվեին երկրի առաջատար քաղաքական գործիչները, այդ թվում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ու նախագահի թեկնածում Մուհամմեդ Էլ Բարադեին, նաեւ զենք ստանային ղպտիները:

Rose al-Yusuf թերթի տվյալներով, դավադիրների խմբի անդամ են եղել երեք իսրայելցիներ եւ մեկ եգիպտացի:

Հաղորդվում է, որ այս տարվա սկզբին դիպուկահարի միջոցով Շարմ Էլ Շեյխում պետք է սպանվեր Մուբարաքը:

Դավադրության մասնակիցները ձերբակալվել են անցած շաբաթ զենքի մաքսանենգության փորձի ժամանակ:

Թերթը գրում է, որ սպանությունների կազմակերպիչը եղել է «Մոսսադը», Եգիպտոսի իշխանությունները պաշտոնական բացատրություն են պահանջել Իսրայելից: Թերթի հրապարակումն այլ աղբյուրներից դեռ չի հաստատվել, հաղորդում է Росбалт-ը: