Պոլսո Հայոց պատրիարքարանը եւս հանգանակություն է սկսել՝ օգնելու հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժածներին օգնելու համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Պոլսո Հայոց փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը հայտարարել է, թե իրենք նախընտրում են օգնությունը կանխիկ տրամադրել։ «Առաջին փուլում նախատեսել ենք փոխանցել 40 հազար լիրա։ Վանը ամբողջ հայության համար կարեւոր կենտրոն է։ Հարյուրավոր տարիներ հանդիսացել է պատրիարքական կենտրոն»,-նշել է արք. Աթեշյանը։

Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։