ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նոյեմբերի 2-ին, այցելելու է Թուրքիա։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը։ Նշվում է, որ Քլինթոնը Ստամբուլ է այցելելու՝ մասնակցելու Աֆղանստանի վերաբերյալ կոնֆերանսին։

Մինչ Ստամբուլ մեկնելը, Քլինթոնը նոյեմբերի 1-ին կլինի Լոնդոնում։

Նշենք, որ Քլինթոնը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորել է Թուրքիային՝ Թուրքիայի հանրապետության ստեղծման 88-ամյակի առթիվ։