«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են միայն տնտեսական հարցեր: Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողներին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ հանդիպումը կայացել է երկու օր առաջ, եւ «ներկա են եղել միայն տնտեսական հարցերի քննարկմանն ակտիվ մասնակցող պատգամավորներ», - վստահեցրել է  Զոհրաբյանը

Հանդիպման նման ուղղվածությունը հաստատեց նաեւ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Կոալիցիոն գործընկերների հանդիպումները անցկացվում են պարբերաբար: Դրանց ընթացքում քննարկվում են առավել կարեւոր հարցեր: Սա բավականին նորմալ պրակտիկա է, մամուլը, իր աշխատանքի բնույթից ելնելով, փորձում է գուշակություններ անելով ինչ-որ սենսացիայի մասին  ծանուցել, բայց այս դեպքում ծանուցելու բան պարզապես չկա: Քննարկումները տեղի են ունեցել մի շարք օրինագծերի, այդ թվում` «Ընդերքի մասին» օրենսգրքի վերաբերյալ», - ասել է Սահակյանը: