Թուրքիայում այս տարի տեղի չեն ունենա Թուրքիայի հանրապետության ստեղծման օրվա առթիվ ավանդաբար կազմակերպվող միջոցառումները։

Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի կառավարության պաշտոնական թերթը։ Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին Վան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, հոկտեմբերի 29-ին, Թուրքիայի հանրապետության ստեղծան տարեդարձին նվիրված միջոցառումները չեղյալ են հայտարարվում։