Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած երկրաշարժը ֆիքսվել է խանութներից մեկի տեսախցիկների կողմից։

Երկրաշարժը տեղի էր ունեցել առավոտյան 11։04-ին, 18,3 կմ խորության տակ։ Հաքքարի նահանգը գտնվում է Վանի հարեւանությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։ Վանի երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 570-ի։