Հայաստանի վարչապետ  Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 28-ին, ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից` ընդգծելով, որ այն կարեւոր  նշանակություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի  միջեւ ռազմավարական դաշնակցային հարաբերություններում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Նշենք, որ այսօր Երեւանում ավարտվում են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 24-ին: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը: