Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի մտադրությունը` կրճատել մասնավորեցման ենթակա պետական օբյեկտների ցանկը, դրական քայլ է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:
Մեկնաբանելով պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանի ԱԺ-ում ունեցած ելույթը, Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ այսքանի տարիների ընթացքում առաջին անգամ մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկը որոշել են կրճատել:
«Ինձ դա ուրախացնում է նաեւ որպես պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ: Գիտահետազոտական ինստիտուտները, մասնավորապես նրանք, որոնք զբաղված են պաշտպանության ոլորտի պատվերներով, ոչ մի դեպքում չպետք է տրվեն մասնավոր կառավարման»,- ընդգծել է նա:
«Ուշադրության են արժանի նաեւ մասնավորեցման մեխանիզմները, մասնավորապես, աճուրդների անցկացումը եւ դրանց արդյունքները: Պետական օբյեկտները չպետք է իրացվեն արհեստականորեն նվազեցված կամ ուռճացված գներով»,- ասել է Հրայր Կարապետյանը:



























