Թուրքիայում «Մեծ մուրճ» (Balyoz) հեղաշրջման գործով առաջին անգամ դատարանը կասկածյալի նկատմամբ ազատ արձակման որոշում է կայացրել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանը բավարարել է ձերբակալված գնդապետ Սենջեր Բաշաթի փաստաբանի դիմումը՝ ազատ արձակելով նրա պաշտպանյալին։

Դատարանը միեւնույն ժամանակ մերժել է ազատ արձակել փաստաբանների միջոնրդած 2 ծովակալների եւ 2 գնդապետերի։

Նշենք, որ 2010-ի հունվարին  թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝  ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։

Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:

Մեծ մուրճ» հեղաշրջման նախագծի մեջ մեղադրվող  գեներալներից են՝ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Հալիլ Իբրահիմը Ֆըրթնան, ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, 1-ին ցամաքային ուժերի հրամանատարության  նախկին հրամանատար Չեթին Դողանը, ԶՈՒ-ի կապի եւ էլեկտրոնային տեղեկատվության համակարգերի հրամանատար Քադիր Սաղդըչը, հյուսիսային ծովային ավազանի հրամանատար Մեհմեդ Օթուզբիրօղլուն եւ այլոք։