Կաբարդինո-Բալկարիայի բնակիչ Ասլան Չերկեսովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` Մոսկվայի «Սպարտակ» թիմի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանության համար: Նման վճիռ է կայացրել Մոսկվայի քաղաքային դատարանը ատենակալների մեղադրական եզրակացության հիման վրա:

Այսկերպ, դատարանը վերջակետ դրեց գործում, որը վրդովեցրել էր երկրպագուներին, ազգայնամոլներին ու խառնել ողջ Ռուսաստանը:

Ծեծկռտուքի մյուս մասնակիցները` դաղստանցիներ 20-ամյա Ակայ Ակաեւը, Արթուր Արսիբիեւն ու Նարիման Իսմաիլովը, նաեւ Ռամազան Ուտարբիեւն ու Հասան Իբրահիմովը դատապարտվել են 5-ից 10 տարվա ազատազրկման, որոշել է դատավոր Անդրեյ Ռասնովսկին:

Ասլան Չերկեսովը մեղավոր է ճանաչվել նաեւ Սվիրիդովի ընկերոջ` Սերգեյ Գասպարյանի դեմ մահափորձի մեջ:

Եգոր Սվիրիդովը սպանվել է 2010թ. դեկտեմբերի 6-ին: Դրանից հետո զանգվածային անկարգություններ էին սկսվել Մոսկվայում եւ ռուսաստանյան շատ քաղաքներում, որոնք ուղեկցվել էին կովկասցիների հաշվեհարդարով: