Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներն այցելել են թուրք զինվորականների հետ բախման ժամանակ զոհված PKK-ի զինյալների տուն։
Թուրքական Yeni Akit պարբերականի փոխանցմամբ՝ քուրդ զինյալների տուն են այցելել եւ ցավակցություն հայտնել պատգամավորներ Սըրրը Սուրեյա Օնդերը, Նուրսել Այդողանը, Աքըն Բիրդալը, Մարդու իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանն ու մի քանի արվեստագետներ։
Թուրքական պարբերականին նյարդայնացրել է այն, որ պատգամավորները գնացել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված PKK-ի զինյալների տուն եւ ցավակցություն հայտնել։




























