Հարկադիր ամլացումն անընդունելի է, քանի որ անձը կարող չլինել սերիական բռնություն գործող, բայց  բռնության դիմել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ եւ շատ թանկ վճարել դրա համար: Այս մասին, հոկտեմբերի 28-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` ավելացնելով, որ այդ մարդիկ պետք է պատժվեն միայն օրենքով սահմանված կարգով:

«Ի վերջո, հանցագործն էլ  է մարդ, եւ չի կարելի նրա հետ այդպես վարվել: Ամլացումը եւս բռնություն է, որը, սակայն,  կատարվում է պետության կողմից: Դա հիշեցնում է հին ժամանակները», - նշել է Խուդոյանը:

Ըստ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի` քիմիական ամորձատումը հարցի լուծում չէ.  «Քիմիական ամլացումը չի զսպում մարդու սեռական կարիքները: Սկզբնական փուլում քիմիական ամորձատումը զսպում է սեռական ցանկությունները, բայց եթե մարդը հակում ունի երեխաների  կամ տարեց մարդկանց նկատմամբ, ապա որոշ ժամանակ անց բնազդների ազդեցության տակ այդ ցանկությունը կարող է կրկին ի հայտ գալ»:

Շահրամանյանը նաեւ նշեց, որ մանկապղծությունը բուժվում է հոգեթերապիայի միջոցով, եթե չի ուղեկցվում շիզոֆրենիայով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել էր սեռական հանցագործությունների համար հարկադիր ամորձատում կիրառել: Նրա կարծիքով, ահազանգի համար պատճառ են դարձել Հայաստանում մանկապղծության դեպքերը: Այսպես հանրապետության դատական մարմինների տվյալներով, 2000-2010 թվականներին Հայաստանում սեռական հանցագործություններից տուժել են 100 անչափահասներ: «Դա միայն այսբերգի գագաթն է, հասկանալի պատճառներով, տուժածների ծնողները մեծ մասամբ դատարան չեն դիմում»,- ասել է Դալլաքյանը, սակայն

: Բացի այդ, ըստ պատգամավորի, դատարանները մեղավորների պատասխանատվությունը սահմանափակում են 100 հազար դրամ տուգանքով:

Վերջին շրջանում, սըտ պատգամավորի, նման աղաղակող հանցագործությունները համալրվել են եւս մեկով` տարեց կանանց վրա երիտասարդների հարձակումներով: «Ես առաջարկում եմ լրջորեն խստացնել պատիժները, ավելացնել բանտային ժամկետները, նաեւ հանցագործշների նկատմամբ կաստրացիա կիրառել: Նման մեխանիզմ գործում է զարգացած այնպիսի երկրներում, ինչպես Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Գերմանիան, ԱՄՆ-ի 8 նահանգներ»,- նկատել է Վիկտոր Դալլաքյանը: