Բաթումիում, հոկտեմբերի 27-ին, Հայաստանի գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը (Վրաստան) հանդիպում է ունեցել Բաթումիի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեյի հետ:

Ներկայացնելով Բաթումիի զարգացման հեռանկարները` քաղաքապետ Չխեիձեն ընդգծել է մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ գործարար շրջանակների հետ համագործակցությունը ընդլայնելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը:

Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման հեռանկարները, զբոսաշրջիկության բնագավառում որակական առաջընթացի հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: