«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել: Այսօր` հոկտեմբերի 28-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 379.25 դրամ: 2011 թ. առաջին անգամ է դոլարի փոխարժեքը գերազանցում 379-ի սահամնը: Ավելի թանկ դոլարը վերջին անգամ եղել է 17 ամիս առաջ, 2010 թ. մայիսի 26-ին` 379.74:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.35 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկան ժամը 16:00-ի դրությամբ դեռեւս չի արձագանքել բորսայական փոխարժեքի աճին: Պատճառը հավանաբար այն է, որ երեկ, երբ բորսայում գործարք չի կայացել, դոլարը թանկացել է հենց կանխիկի շուկայում: Այսօր փոխանակման կետերը դոլարը գնում են 378 դրամով, վաճառում 380-ով կամ 381-ով: