Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ Ալ-Իսլամը  հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Այս մասին ասել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, հաղորդել է BBC-ն:

Նրա խոսքով` Սեյֆ Ալ-Իսլամը պատրաստ է համագործակցել դատարանի հետ եւ ցանկանում է իմանալ, թե ինչ է իրեն սպասվում, եթե դատարանը իրեն արդարացնի: Ներկա պահին  Միջազգային քրեական դատարանի եւ Ալ Իսլամի միջեւ միջնորդավորված բանակացություններ են ընթանում: Դատարանը վախենում է, որ Քադաֆիի որդին կարող է որոշել թաքնվել երկրներից մեկում, որը չի համագործակցում Միջազգային քրեական դատարանի հետ, օրինակ` Զիմբաբվեում: