Անզեն աֆղանացիներին  սպանած ամերիկացի զինվորների  ենթադրյալ պարագլուխը կանգնել է դատարանի առջեւ եւ իրեն մեղավոր չի ճանաչել  եւ ոչ մի կետով:

Շտաբ-սերժանտ Կալվին Գիբսին մեղսագրվում է  սպանության երեք դեպք, ինչպես նաեւ մահացածների խոշտանգում, հաղորդում է BBC-ին:

Նրան նաեւ մեղադրում են  զինակցին  ծեծի ենթարկելու մեջ, ով ղեկավարությանը զեկուցել է թմրանյութերի օգտագործման մասին:

Կալվին Գիբսին ցմահ ազատազրկում է սպառնում:

Խմբի երեք այլ անդամներ արդեն կանգնել են դատարանի առջեւ եւ իրենց մեղավոր են ճանաչել: