Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 5 շենքի 13-րդ բնակարանում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել գազի արտահոսք, բնակիչներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի մասին տեղեկացվել է «1-04» ծառայության դիսպետչերը: ԱԻՆ-ի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչեւ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանելը, հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Գազից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 51-ամյա Ղ. Իսրայելյանը, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: