Վեցամյա վերականգնողական աշխատանքներից հետո Մոսկվայի Մեծ թատրոնում փլվել են դեկորացիաները, տուժել է բեմի աշխատողը:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 21:40-ին սկսել են հավաքել դեկորացիաները, որոնցից մեկն ընկել է աշխատողի վրա:
Տղամարդը կրծքավանդակի վնասվածք է ստացել եւ հոսպիտալացվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Միջադեպի պատճառը պարզվում է:
Նախօրեին Մեծ թատրոնի բացմանը ներկա են եղել քաղաքական, մշակութային եւ բիզնես էլիտայի ներկայացուցիչներ:
Թատրոնը փակվել էր վերանորոգման համար 2005 թ-ին եւ այդ ընթացքում կարողացել է իր տարածքն ընդլայնել մինչեւ 80 հազ. քմ-ով, բեմը դարձել է վեցհարկանի շենքի բարձրության, ընդ որում` ամբողջությամբ համակարգչայնացված է:
Ռեստավրատորներն աշխատել են XIX-րդ դարի ինտերիերի վրա: Մասնավորապես` ոսկեզօծման համար ծախսվել է մոտ 4,5 կգ ոսկի, նշում է NEWSru.com-ը:




























