Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ի ժամը 11.40-ի դրությամբ արձանագրվել է 3-ից 5մագնիտուդով 816 հետցնցում:

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։ Զոհերի թիվը հասնում է 600-ի, իսկ վիրավորների թիվը` 2500-ի: Վանի նահանգում ավերված շենքերի թիվն անցում է 2200-ը։