Ֆրանսիայի հարավում գտնվող Տուլուզի միջազգային օդանավակայանում ոչ մեծ ինքնաթիռ է ընկել:  Ինքնաթիռում 4 մարդ է եղել, որոնցից 2-ը զոհվել են, մեկը ծանր վիճակում հասցվել է հիվանդանոց: Մյուսի մասին տեղեկություն չկա:

Ըստ լրացուցիչ տեղեկությունների` թռչող սարքի վթարի պատճառը օդաչուի սխալն է եղել, հայտնում է РБК-ն:

Օդանավակայանում վթարված տուրիստական  Piper-Cheyenne ինքնաթիռը գրանցված  է եղել Ավստրիայում: