Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ:

ԼՂհ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները АК, СВД, Սեւ նետ, ПК, ДШК  եւ ՈՒՏՅՈՍ տիպի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 800 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից եւ պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: