Հոկտեմբերի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր-Արմավիր ճանապարհի 5-րդ կ/մ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել էլեկտրասյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով 30-ամյա ուղեւորը տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






























