Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Վանի նահանգում զոհվել է 582 հոգի:
Նշվում է, որ վիրավորների թիվն անցել է 4152-ը։ Վանի նահանգում ավերված շենքերի թիվն անցնում է 2200-ը։
Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 5 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 800-ից ավել ցնցում։




























