Իռլանդիայի նախագահական ընտրություններին հաղթել է լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Մայքլ Դի Հիգինսը (Michael D. Higgins):

Իռլանդական ընտրական հանձնաժողովի լրացուցիչ տվյալներով` հոկտեմբերի 27-ի քվեարկության ընթացքում նա հավաքել է ձայների 39,57 տոկոս-ը:

Նախագահական ընտրություններին մասնակցում էին  յոթ թեկնածուներ:

70-ամյա բանաստեղծ եւ պրոֆեսոր Մայքլ Դի Հագինսը կփոխարինի նախագահ Մերի Մակելիսին, ով այդ պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետ անընդմեջ:

Հիգինսը նախկինում զբաղեցրել է մշակույթի, արվեստի եւ գալլական լեզվի հարցերի նախարարի պաշտոնը: