Թուրքիայի արեւելքում գտնվող Բայազետ քաղաքում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության շրջանային կառույցը թուրք զինվորականների կողմից սպանված PKK-ի զինյալների համար հայտարարությամբ է հանդես եկել, որից ոստիկանության եւ հավաքվածների միջեւ բախումներ են սկսվել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` հավաքվածները ցանկացել են երթ իրականացնել, սակայն ոստիկանությունը զգուշացրել է, որ այն անօրինական է եւ հրամայել է ցրվել: Որից հետո սկսվել է ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումը: Ցուցարարների մի փոքր խումբ ճանապարհին կից գտնվող դպրոցի դիմաց դրված Աթաթուրքի կիսանդրու ուղղությամբ բոցավառվող հեղուկներ են նետել: Աթաթուրքի կիսանդրու մի մասն այրվել է, երբ վրա են հասել ոստիկաններն ու հանգցրել այն:




























