ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաձգել էԼոնդոն եւ Թուրքիա  կատարելիք  այցերը: Պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարության համաձայն` պատճառը մոր հիվանդությունն է:Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, նոյեմբերի 1-ին Հիլարի Քլինթոնը պատրաստվում էր մասնակցել կիբեռանվտանգության լոնդոնյան կոնֆերանսին: Իսկ նոյեմբերի 2-ին Ստամբուլում տեղի է ունենալու Աֆղանստանի անվտանգության թեմայով կոնֆերանս, հայտնում է BBC-ն: