ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Վաշինգտոնում: Գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն համաշխարհային տնտեսության հարցեր, իրանական հիմնախնդիրը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի խնդիրները: 

Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, նախագահ Բարաք Օբաման անհամբեր սպասում է Սպիտակ տանը Եվրոպական Խորհրդի նախագահ  Հերման վան Ռոմպեի, եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուի եւ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի  հետ  կայանալիք հանդիպմանը: 

ԱՄՆ-ԵՄ վերջին գագաթաժողովը տեղի  է ունեցել 2010թ. նոյեմբերի 20-ին Լիսաբոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: