ԱՄՆ կոնգրեսի անդամ Նենսի Փելոսին պատասխանել է US Azeris Network (USAN)-ի հայտարարությանը` Հայաստանին եւ Ադրբեջանին ֆինանսական օգնություն տրամադրելու առիթով:

 «Ամերիկայի օգնությունը կոչված է նպաստել տարածաշրջանային կայունությանը եւ լրացնել ամերիկյան դիվանագիտական ջանքերը Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության կարգավորման ուղղությամբ», - նշել է կոնգրեսական Ն. Փելոսին,  տեղեկացնում է ադրբեջանական  1news.az գործակալությունը`վկայակոչելով USAN-ի հայտարարությունը:

Նրա խոսքով`  Բարաք Օբամայի նախատեսած բյուջեն 2012 թվականի ֆինանսական տարվա համար ենթադրում է 44,3 միլիոն դոլարի օգնություն Հայաստանի, 21,4 մլն դոլարի օգնություն` Ադրբեջանի համար: