Երեւանում, հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա եւ 48-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածները ստացել են մարմնական վնասվածքներ եւ վարորդը նրանց տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























