«Արմենիա» բժշկական կենտրոնից, հոկտեմբերի 31-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա մի աղջնակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դուստրը վայր է ընկել շենքի բակում, սակայն պարզվել է, որ աղջիկը վնասվածքն ստացել է վրաերթի հետեւանքով:
Նույն օրը, Ժամը 19.45-ին, վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 36-ամյա Արայիկ Հովակիմյանն ու խոստովանել, որ ժամը 16.30-ին, Շինարարների փողոցի թիվ 32 շենքի մոտ, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել ինքը:
Կատարվում է քննություն:




























