Երեքշաբթի օրը 6,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել  Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:

Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Քուլջա քաղաքից 95 կմ հարավ-արեւելք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 27,9 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: