«Բանգլադեշի տոնավաճառի» մոտ «զեբր» չկա եւ չի լինելու: Ինչպես n#mce_temp_url#-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, ճանապարհի այդ հատվածում «զեբր» հնարավոր չէ ունենալ: Ըստ նրա` տոնավաճառի ելքի մոտ մայթ չկա, հետեւաբար հնարավոր չէ նաեւ անցումը:
Հիշեցնենք, որ նախօրեին NEWS.am-ն անդրադարձել էր հարցին` նկատելով, որ տոնավաճառի դիմացի երբեմնի վերգետնյա անցումը վերացվել է: Անհետացել է նաեւ «զեբրը», համապատասխան նշան նույնպես չկա: Տոնավաճառին մոտ կանգառը կամ վերեւում է կամ ներքեւում, ինչը դվարություններ է ստեղծում «բեռնված» մարդկանց համար:
Ավելի վաղ մամլո ասուլիսում Ն. Սարգսյանը նշել էր, որ վերգետնյա անցումների հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից` հետիոտնի եւ վարորդների: Նրա խոսքով` տարվա մեջ երկու անգամ` աշնանն ու գարնանը ուսումնասիրություն է իրականացվում: Կա ճանապարհային վերահսկողության հատուկ բաժին, որն ստուգում է ճանպարհային երթեւեկության կարգավորման տեխնիկական միջոցները` լուսացույցերի աշխատանքը, ճանապարհային նշանների առկայությունը եւ այլն:
Տոնավաճառի մերձակայիքի «զեբրի» նպատակահարմարության վերաբերյալ փաստարկները վիճելի են: Ամենայն հավանականությամբ, այս դեպքում ճանապարհային վերահսկողության բաժնի աշխատակիցներն առաջնորդվել են վարորդների հարմարավետության սկզբունքով:




























