Բոլորին է հայտնի, որ հենց Վրաստանն է սկսել Ռուսաստանի հետ պատերազմը 2008թ. օգոստոսին, այդ մասին ասվում է եւ Եվրամիության հանձնաժողովի զեկույցում, եւ ԵԽԽՎ բանաձեւում, եւ միջազգային ԶԼՄ-ներում: Այդ մասին այսօր` նոյեմբերի 1-ին Թբիլիսիում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին` ավելացնելով, որ դա արձանագրվում է բոլորի կողմից, բացի վրացական հեռուստաընկերությունների:
Ինչպես հաղորդում է «НТВ»-ին, Իվանիշվիլին, մասնավորապես, Սահակաշվիլիին մեղադրել է ռամբահարումներն սկսելու մեջ: «Ես պնդում եմ, որ Վրաստանն է սկսել պատերազմը Ռուսաստանի հետ: Սահակաշվիլին է սկսել ռմբակոծել Ցխինվալը»,-հայտարարել է նա` ընդգծելով, որ Վրաստանի իշխանությունները փորձում են խաբել վրաց ժողովրդին:
Նշենք, որ Իվանիշվիլին զբաղված է Վրաստանում ընդդիմադիր կոալիցիայի ստեղծմամբ, մտադիր է հաղթել հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններում եւ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Forbes-ի տվյալներով` Իվանիշվիլիի կարողությունը հասնում է 5,5 մլրդ դոլարի:




























