Թերթը զրուցել է նորանշանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Կադրային փոփոխություններ լինելո՞ւ են համակարգում:
Եթե ես ի սկզբանե ասացի, որ ես շարունակականության կողմնակիցն եմ եւ կարծում եմ, որ ոստիկանությունը կայացած կառույց է` իր ընթացքի մեջ գտնվող, ինչու՞մն է բանը, ի՞նչ կադրային փոփոխության մասին է խոսքը: Ասեմ` կադրային ջարդի մոտեցումը չի բերում արդյունքի, դրանք ավելորդ սթրեսներ են, ուղղակի մենք կփորձենք աշխատաոճը, մի քիչ էլ մոտեցումները փոխել: Ես կարծում եմ` ինքնըստինքյան կընկնի իր տեղը, առողջ օրգանիզը գովելի է, որովհետեւ առողջ օրգանիզմում հիվանդ օրգան չի կարող մնալ:
Պարբերաբար գրվում էր, թե ոստիկանության պետի պաշտոնը Ձեր երազանքն էր, այսինքն` Ձեր երազանքն իրականացա՞վ:
Եթե անկեղծ ասեմ` իմ երազանքը եղել է քննիչ լինել: 6-7 տարեկանից երազել եմ քննիչ լինել, իսկ ոստիկանության պետը վեր է եղել իմ մանկական երազանքներից, այնպես որ եթե թերթերը գրում են երազանք, դա չի նշանակում, որ Վովա Գասպարյանը երազանքների մեջ է, ես ունայնություններ չեմ ընդունում:




























