ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը հարցազրույց է տվել թուրքական Zaman-ին` անդրադառնալով նաեւ Ղարաբաղի խնդրին:
Ըստ Զաննիերի` Ղարաբաղի խնդիրը կարող է ԵԱՀԿ կամ այլ կառույցների միջոցով, այն կլուծվի միայն կողմերի իրական ցանկությամբ: «Ձին կարող եք մտցնել ջուրը, սակայն չեք կարող ստիպել, որ նա ջուր խմի: Այս խնդիրը մի քիչ նման է սրան:
Ինչքան էլ, որ բանակցություններն ընթանան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությամբ, միեւնույնն է այն ԵԱՀԿ-ի մենաշնորհը չէ: Իհարկե, Թուրքիան էլ որպես Հայաստանի եւ Ադրբեջանին հարեւան երկիր կարող է Ղարաբաղյան գործընթացին աջակցել քաղաքականապես»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:




























