ՀՀԿ երեկվա նիստից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է թերթի հարցերին: Ներկայացնում ենք մի հատված:

Պարոն Աբրայամյան, ճի՞շտ է, որ հրաժարականի դիմում եք գրել:

Հայտարարություն եմ արել, այո կուսակցությունը որոշում է կայացրել , առաջարկել է ինձ նախընտրակա շտաբի պետ, ես էլ առաջարկել եմ, որ Ազգային ժողովի նախագայի պաշտոնը թողնեմ, զբաղվեմ նախընտրական շտաբը ձեւավորելով:

Ո՞վ է ձեզ փոխարինելու:

Նման հարց չի քննարկվել, որովհետեւ դա պրոցես է, մինչեւ ամսվա վերջ գնալու է դեռ:  Ամսի 14-ին նիստ ունենք, 14-ին կներկայացնեմ իմ հրաժարականը եւ երեւի մինչեւ ամսի 20-ը` կանոնակարգի համաձայն...

Իսկ ճի՞շտ է, որ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է փոխվարչապետ:

Որեւէ նման հարց չի քննարկվել: Ես ձեզ ազնվորեն ասում եմ, որ այս մի հարցն ենք միայն քննարկել:

«Հավելենք, որ գործող օրենսդրությամբ որեւէ արգելք չկա, որ ԱԺ նախագահը զուգահեռաբար զբաղեցնի նաեւ նախընտրական շտաբի պետի պաշտոնը: Նա նախկինում էլ է եղել շտաբի պետ, բայց որեւէ անգամ հրաժարական չի տվել իր պաշտոնից, անգամ արձակուրդ չի գնացել այդ ընթացքում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: