Իրաքում Այն ալ-Ասադ ավիաբազան հրթիռակոծվել է, կան վիրավորներ, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ի անձնակազմը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ Իրաքի անվտանգության ուժերի անդամը ծանր վիրավորվել է, լրատվական գործակալությանը հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ վկայակոչելով նախնական գնահատականները:
Պաշտոնյան ասել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ բազան խոցվել է բալիստիկ հրթիռներով՝ հավելելով, որ իրավիճակի գնահատումը շարունակվում է։




























