Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի մարզում գտնվող «Բելջի» գործարան կատարած այցի ժամանակ պատմել է, թե ինչպես է վնասել ոտքը բակում փայտ կոտրելիս։
«Փայտ էի կոտրում, և մոտ 80 կիլոգրամանոց բլոկ ընկավ ոտքիս։ Ես քայլեցի և քայլեցի - կարծես ոչինչ չէր պատահել: Իսկ հետո...»,- ասել է Լուկաշենկոն։
Ավելի ուշ, «Пул Первого» կառավարական Telegram ալիքը հայտնել է, որ Բելառուսի նախագահը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Մոգիլևի մարզի ազգային հավաքականի դեմ հոկեյի հանդիպմանը։




























