Թուրքական ավիաուղիների Բաթումի-Ստամբուլ չվերթը հետաձգվել է այսօր Բաթումիի միջազգային օդանավակայանում ականապատման մասին հաղորդման պատճառով, հայտնում է Batumelebi հրատարակությունը։
Տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում՝ հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո, ահազանգ է հայտարարվել՝ ուղեւորներն ու անձնակազմը լքել են օդանավակայանը։
Տարածքն ուսումնասիրվել է սակրավորների և կինոլոգներ կողմից։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։




























