Վանի Արճեշի շրջան մեկնած Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հանդիմանել է երկրաշարժից տուժած մի երիտասարդի:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայն այցելել է Արճեշի մարզադաշտում տեղակայված վրանների քաղաք եւ զրուցել երկրաշարժից տուժածների հետ։ Այդ ընթացքում փոխվարչապետին է մոտեցել մի երիտասարդ եւ ասել, որ կառավարությունը գյուղերին օգնություն չի ուղարկել։
Բեշիր Աթալայը շատ խիստ է պատասխանել երիտասարդին՝ ասելով. «Սուտ եք խոսում։ Մի եկեք այստեղ սխալ տեղեկություններ հաղորդեք։ Հիմա ես կհետաքրքրվեմ թե ո՞վ է այդ տղան։ Սադրանքներ մի արեք»։
Այնուհետ փոխվարչապետը զրուցել է վրաններում ապրողների հետ եւ հեռացել։




























