Թուրքիայի գլխավոր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ ելույթ ունենալիս քննադատել  եւ հարցեր է ուղղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցապետը ելույթի ժամանակ դիմել է Էրդողանին. «Վանի երկրաշարժի հետեւանքով հարյուրավոր մարդկանց գերեզման դարձած անորակ շենքերի բնակեցման թույլտվությունն ո՞վ է տվել։ Ժողովուրդը երկրաշարժի համար հարկ է վճարում, դու ի՞նչ ես արել։ Ահաբեկչությունը ինչպե՞ս ես վերացնելու»։