Փարիզում ոստիկանությունը ձերբակալել է մի թուրքական սրճարանի դեմ հարձակում գործած PKK-ի կողմնակիցներին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նոյեմբերի մեկի երեկոյան Փարիզի թուրքական սրճարաններից մեկի դեմ հարձակում գործած եւ ծեծկռտուք սարքած 24 քրդերի։
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Փարիզում թուրքերը PKK-ի դեմ բողոքի ակցիա էին իրականացրել, որի ժամանակ ենթարկվել էին քրդերի հարձակմանը։ Քրդերը մահակներով եւ քարերով հարձակվել էին թուրքերի վրա։



























