Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Հաղորդվում է, որ մտքեր են փոխանակվել Թուրքիայի խորհրդարանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի դիմումը վավերացնելու շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրների։